Երևանում 13 քաղաքացու հիվանդանոց են տեղափոխել հյուրանոցից

Ոստիկանները պարզել են, որ այդ մարդիկ հիվանդանոց են տեղափոխվել հյուրանոցային համալիրի լողավազանում լողալուց հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Երևանում 13 քաղաքացու «թունավորում՝ քլորից» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել այսօր՝ հունիսի 2-ին։

Սևանում դաժանաբար սպանվածը գյումրեցի է. երիտասարդը սպասում էր առաջնեկին

Ժամը 01։30-ի սահմանում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ «թունավորում՝ քլորից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել քաղաքացիներ։

Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք են՝ Երևանի բնակիչներ՝ 37-ամյա Ալլա Մ.-ն, 14-ամյա Արմեն Մ.-ն, 14-ամյա Արսեն Մ.-ն, 33-ամյա Սարգիս Մ.-ն, 30-ամյա Հեղինե Հ.-ն, 10-ամյա Մնացական Հ.-ն, 7-ամյա Էլիզա Մ.-ն, 34-ամյա Ռոման Գ.-ն, 33-ամյա Մարգարիտա Հ.-ն, 17-ամյա Սուսաննա Գ.-ն, 15-ամյա Գոհար Գ.-ն, 10-ամյա Ժորա Գ.-ն և 1-ամյա Աշոտ Գ.-ն։

Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Ջրվեժ թաղամասում գործող հյուրանոցային համալիրի լողավազանում լողալուց հետո։