Անձրևները դեռ կշարունակվեն. եղանակի տեսություն

Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնկատվի ջերմաստիճանի անկում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի — Sputnik. Հանրապետության տարածքում հունիսի 2-3-ը ժամանակ առ ժամանակ, հունիսի 4-ի կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին շրջանների զգալի մասում, 5-6-ը հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը հունիսի 2-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կնվազի 6-7 աստիճանով, 4-5-ը նույնքան կբարձրանա: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ:

Երևանում հունիսի 2-3-ը ժամանակ առ ժամանակ, հունիսի 4-ի կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, հունիսի 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: