Կրթության նախարարը կոչ է անում «դուխով» համագործակցել քննության հետ. «+326 միլիոն դրամ»

Երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Կարեն Ավագյանի դիմումից հետո կրթության նախարարը պատմել է, թե ինչպես են երեք օր փնտրել հիմնադրամի տնօրենին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Facebook սոցիալական ցանցում անդրադարձել է Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի շուրջ ստեղծված իրավիճակին և կոչով դիմել այդ կազմակերպության տնօրենին։

«Երեք օր էր, ինչ Կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը փորձում էր հանդիպել Երիտասարդական հիմնադրամի տնօրենի հետ: Առաջին օրը նա ասել էր, որ չի կարող գալ, հետո «հիվանդացել էր», իսկ հիմա պարզվում է՝ քրեական գործ է հարուցվել, այն էլ՝ Կարեն Ավագյանի դիմումով»,- գրել է Հարությունյանն իր էջում:

Նա հիմնադրամի տնօրենին կոչ է արել «դուխով համագործակցել քննության հետ և չթաքցնել ոչինչ»:

Կարեն Ավագյանը հանցագործության մասին հաղորդում է տվել Երիտասարդական հիմնադրամի դեմ

Նախարարն իր գրառումը սկսել է «+326 միլիոն դրամ» արտահայտությամբ և ավարտել է «#ԻսկԴուքԱսումԷիք» հեշթեգով։

Նշենք, որ մայիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեն ստացել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի դիմումն առ այն, որ ապրիլի 6-ին Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326.000.000 ՀՀ դրամի փոխառության պայմանագիր:

Դիմումի հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ։

Ասում էիք` փող չկա. կրթության նորանշանակ նախարարը «գտել» է փողերը

Հիշեցնենք` նախարարն ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ բուհերի ռեկտորներն այսուհետև չեն վճարելու Կարեն Ավագյանի երիտասարդական հիմնադրամի պարտադիր գումարները, որոնք, նրա խոսքով, հասնում էին հարյուր միլիոնավոր դրամների։