ՌԱԴԻՈ

Մինասյան. «Սուպերմարկետը չի կարող իր խաղի կանոնները թելադրել»

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը միանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած բոյկոտին։ Այս մասին այսօր պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին` ասաց Մինասյանը։
Sputnik
Արծվիկ Մինասյան. անհիմն թանկացումների դեմ բոյկոտին ցանկացած քաղաքացի պետք է միանա

Սուպերմարկետներում գների անհիմն բարձրացումն անհանգստացրել է նաև նրան։ Մինասյանը հորդորում է դրանց սեփականատերերին զերծ մնալ ապօրինի գործողություններից։ Իսկ թե որքանով են հիմնավոր երեկվանից Հայաստանի խոշոր առևտրի ցանցերում սկսված թանկացումները, առայժմ կուսումնասիրի ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ)։

Նիկոլ Փաշինյանը շրջում է խանութներում և ստուգում գները. լուսանկար

Կառավարությունն իր վերջնական եզրակացությունը կանի հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքները ստանալուց հետո, իսկ մինչ այդ Մինասյանը կարևորում է իրավական այնպիսի դաշտի ստեղծումը, որտեղ կբացառվեն խոշոր տնտեսվարողների մեքենայությունները։

«Մենք առաջին հերթին ձեռնարկելու ենք այնպիսի գործողություններ, որոնք կբացառեն գնագոյացման ողջ շղթայում խաղի ոչ շուկայական կանոնների հաստատումը, որպեսզի թե՛ արտադրողը, թե՛ ներմուծողը և թե՛ առևտուր կազմակերպողը հստակ խաղի կանոններ ունենան, և դրանք հավասար լինեն բոլորի համար։ Չի կարող սուպերմարկետը, որը տվյալ տարածքում գերիշխող դիրք ունի, իր ցանկացած խաղի կանոններ թելադրել»,- ասաց Մինասյանը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում դիմել էր արհեստական թանկացումներով սպառնացող տնտեսվարողներին և խոստացել նրանց, որ կզգան օրինականության համոզիչ ուժը: