Սևանում դաժանաբար սպանվածը գյումրեցի է. երիտասարդը սպասում էր առաջնեկին

Սարսափելի սպանությունը դեռ չի բացահայտվել, բայց սպանված տղամարդու ինքնությունը պարզվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Առանձնակի դաժանությամբ սպանված երիտասարդը Գյումրու բնակիչ, 26 տարեկան Ժորա Մարտիրոսյանն է, որին երեկ` մայիսի 31-ին, ջախջախված դեմքով հայտնաբերել էին Սևանի թերակղզու տարածքում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Սարսափելի սպանություն Սևանում. ջախջախված դեմքով դիակ են հայտնաբերել

Կայքի տեղեկություններով՝ նա աշխատում էր Գյումրի քաղաքի «Կրիստալ Ալկո» ԱՁ-ում՝ որպես մենեջեր։

Վերջերս էր ամուսնացել, և երիտասարդ զույգը սպասում էր առաջնեկին։

«Մարտիրոսյանը թե՛ ծննդավայրում, թե՛ հարազատների ու թե՛ աշխատանքային ընկերների շրջապատում եղել է ընտանիքին նվիրված, հոգատար ամուսին ու ընտանիքի հանապազօրյա հացը վաստակելու նպատակով մենեջերի աշխատանքին զուգահեռ երբեմն ավտոմեքենան օգտագործում էր որպես տաքսի»,– նշված է կայքում։

Նշենք, որ ոստիկանները տղամարդու դին հայտանաբերել էին «07» մակնիշի ավտոմեքենայի հետևի նստատեղում։