Փաշինյանի թեկնածությունը կարող է ներկայացվել խաղաղության Նոբելյան մրցանակի. «Ժամանակ»

Ոմանք համարում են, որ Նիկոլ Փաշինյանը կարող է դառնալ տարածաշրջանային խաղաղության և համերաշխության նախաձեռնող։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. «Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը կարող է ներկայացվել խաղաղության Նոբելյան մրցանակի:

«Այդպիսի նախաձեռնությամբ կարող են հանդես գալ ինչպես Փաշինյանի թիմի որոշ անդամներ, այնպես էլ Հայաստանի մի քանի դեսպաններ»,- նշված է հոդվածում:

Ըստ թերթի` նրանք համարում են, որ Փաշինյանը ոչ միայն ներհասարակական խաղաղություն և կայունություն բերեց Հայաստանին, այլև կարող է դառնալ տարածաշրջանային խաղաղության և համերաշխության նախաձեռնող»: