Ատոմ Մարգարյան
© Sputnik
«Այսօր 11 սուպերմարկետի ղեկավարները նամակ են հղել վարչապետին և բանակցելու առաջարկ արել։ Բայց կարծում եմ, որ պրոցեսը կշարունակվի, որովհետև ոչ միայն առևտրով զբաղվող մարդիկ հաշվել գիտեն, այլ նաև ԱԱԾ ու ՊԵԿ աշխատակիցները։ Իսկ ինչու 20% են թանկացնում, եթե մաքսիմում կարող էր 15% թանկանալ։ Եվ ուսումնասիրվե՞լ է միջնորդ օղակների դերը սուպերմարկետների վրա, թե գյուղացին միանգամից դաշտից հավաքում բերում է սուպերմարկետներ։ Սրանք հարցեր են, որոնք պետք է լրացուցիչ բացել»,–ասաց Մարգարյանը։
Տնտեսագետի խոսքով` հիմա կոռուպցիոն տուրքի երևակման պրոցես է գնում, թե որքան է այդ հարկային բաղադրիչը լծորդված ծախսերին, ժամանակի ընթացքում կերևա։