«Ամեն ինչ կպատմեմ». ՀՀ սփյուռքի նոր նախարարը հայտնել է տենդերներում առկա կոռուպցիայի մասին

Տասը տարի շարունակ հայտարարված մրցույթներում հաղթում էին նույն կազմակերպությունները, որոնք կապված էին նախկին նախարարի հետ և ոչ միայն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. ՀՀ սփյուռքի նախարարության նախկին տարիների աշխատանքում կոռուպցիոն ռիսկեր են երևում։ Այս մասին լրագրողներին ԱԺ–ում ասաց ՀՀ սփյուռքի նոր նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Դու ի՞նչ ես անում Արցախի համար» պաստառները պետք չեն. սփյուռքի նախարարը որոշում է կայացրել

Նախարարության գոյության տասը տարիների ընթացքում ընկերությունների շերտ է ստեղծվել, որոնք մշտապես հաղթում էին հայտարարած մրցույթներում։ Այն հարցին` արդյո՞ք այդ կազմակերպություններն առնչություն ունեն նախկին նախարար Հրանուշ Հակոբյանի հետ, նա պատասխանեց. «Ոչ միայն»։

Ավելի մանրամասն նա խոստացավ խոսել մի քանի օրից, նախատեսված մամուլի ասուլիսի ժամանակ։

«Բացահայտ ասում եմ, որ ինձ ոչինչ չի կաշկանդում», – ավելացրեց նա։

Հարցին, թե արդյոք սրան կարող են հետևել իրավապահ մարմինների գործողությունները, նախարարը դրական պատասխան տվեց։ Այնուամենայնիվ, նա խնդրեց «ավելորդ չշահարկել նախարարության նախկին ղեկավարության թեման»։