Սամվել Ալեքսանյանը սպառնացել է բարձրացնել գները. «Հրապարակ»

Պատգամավորը վստահ է, որ իր սուպերմարկետներում անցկացված ստուգումները լավ հետևանք չեն ունենալու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ՀՀԿ գործընկերների մոտ ԱԱԾ-ի գործողությունների վերաբերյալ սպառնացել է նոր կառավարությունների հասցեին՝ ասելով, որ իրենց սրած բիզը «թեքվելու» է հենց իրենց կողմը. Երևանի «սիթի»-ներում տոտալ ստուգումների և տույժ-տուգանքներ սահմանելու արդյունքում շեշտակիորեն կբարձրանան ապրանքների գները։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։

«Նման ծրագիր ունեն նաև մյուս գործարարները, որոնք դեռ չեն հայտնվել ԱԱԾ-ի հարվածի տակ»,- նշված է հոդվածում:

Ըստ թերթի` նրանք կարծում են, որ ի վերջո ժողովուրդը կզայրանա ու ոտքի կելնի կառավարության դեմ: