ՌԱԴԻՈ

Բոզոյան. «Նախկին համակարգի ապամոնտաժման հանրային պահանջ կա»

Հանրության մեջ կա մեծ պահանջ արդարություն հաստատելու և, կարծում եմ, այդ պրոցեսն է ընթանում։ Sputnik Արմենիայի եթերում, խոսելով վերջին քրեական գործերի ամսին ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
Sputnik
Երվանդ Բոզոյան

«Հասկանալի է, որ այդ պրոցեսի մեջ լինում են շեղումներ, նաև քաղաքական դրդապատճառներ կարող են լինել։ Բայց տարբեր խնդիրներ տարբեր հարթության մեջ պետք է դիտարկել, որովհետև, ասենք` Սամվել Ալեքսանյանի խնդիրը քաղաքական հետապնդումների հետ կապ չունի։ Այստեղ կա բիզնեսին ստվերից հանելու հարց։ Սա հեշտ խնդիր չէ, որովհետև բիզնեսին լեգալ դաշտ բերելը կարող է գնաճի բերել»,–ասում է Բոզոյանը։

Քաղաքագետը չի բացառում, որ իշխանությունը կունենա քաղաքական դրդապատճառներ ևս, բայց կա հանրային պահանջ, որ նախկին համակարգն ապամոնտաժվի։