«Ես հեղինակություն դառնալու ցանկություն չունեմ». Կոտայքի ապագա մարզպետ

Կոտայքի նոր մարզպետը կմտածի ոչ թե իր հեղինակության, այլ մարզի բնակչի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Կոտայքի մարզպետը հեղինակություն դառնալու մտադրություն չունի։ Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռոմանոս Պետրոսյանը, ով այսօրվա կառավարության նիստում կնշանակվի Կոտայքի մարզպետ:

«Ես հեղինակություն դառնալու ցանկություն չունեմ, գործելու եմ հանուն ՀՀ քաղաքացու՝ օրենքով և Սահմանադրությամբ ինձ վերապահված լիազորությունների շրջանակում»,- ասաց նա՝պատասխանելով լրագրողների դիտարկմանը, թե Կոտայքում Գագիկ Ծառուկյանի հեղինակությունը մեծ է։

«Ես ամեն ինչ անելու եմ, որ Կոտայքի մարզի բնակիչն իրեն զգա ՀՀ լիիրավ քաղաքացի»,-ասաց նա։

Հիշեցնենք, Կոտայքի մարզպետը մինչ այժմ Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանն էր։