ՀՀ նախագահն ասել է, թե ինչն է պակասում հայ-ռուսական հարաբերություններում

Արմեն Սարգսյանը կարծում է, որ Հայաստանը բավարար կերպով չի ներկայացված Ռուսաստանում և հակառակը։ Երկու երկրների հարաբերություններին նոր խթան է պետք հաղորդել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Ռուսաստանը Հայաստանի ամենամտերիմ բարեկամն է, և այդ մասին կվակայի աշխարհի ցանկացած կետում գտնվող հայը։ «Ռոսիա 24»–ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

ՀՀ նախագահը կուսակցություն չի ստեղծի

Պետության ղեկավարը լավ գիտի Ռուսաստանը` «Վլադիվոստոկից մինչև Կալինինգրադ»։ Ու թեև երկար տարիներ դեսպան է եղել արևմտյան երկրներում, նա իրեն պակաս հարմարավետ չի զգում Մոսկվայում, Աստանայում, Տաշքենդում և այլն։

Նրա խոսքով` հայ-ռուսական հարաբերությունները պետք է խորացնել, բայց կան նաև որոշակի թերություններ։

«Ինձ չի բավարարում այն, թե ինչպես են մենք` մեր հայ համայնքը, ներկայացված այսօր Ռուսաստանում։ Մեր մշակութային և կրթական ներկայությունը ինձ չի բավարարում։ Հայկական համայնքը մեծ է, սակայն որակական ներկայություն չկա», – ավելացրել է նախագահը։ Ճիշտ նույնկերպ նա կցանկանար Ռուսաստանի ավելի խորը ներկայությունը տեսնել Հայաստանում։

Այն հարցին, թե ում հետ կցանկանար շարունակել շփումները Ռուսաստանում, Սարգսյանն ասել է` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։