ՀՀ նախագահը կուսակցություն չի ստեղծի

Սահմանադրության համաձայն` ՀՀ նախագահը երկրի հիմնական օրենքի երաշխավորն է, նա չի կարող որևէ քաղաքական կուսակցության անդամ լինել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մտադիր չէ նոր քաղաքական կուսակցություն ստեղծել։ Այս մասին նա հայտարարել է «Ռոսիա 24»–ին տված հարցազրույցում` մեկնաբանելով մամուլում տարածված համապատասխան լուրերը։

Իսկական տոն. նախագահը երեխաների համար համբուրգեր պատրաստեց, նրանք էլ երգեցին

Նրա խոսքով` նախագահը սահմանադրության համաձայն չի կարող կուսակցություն ստեղծել կամ որևէ կուսակցության անդամ լինել։

«Սահմանադրության երաշխավորը չի կարող քաղաքական գործունեությամբ զբաղվել և չի կարող որևէ քաղաքական ուժի հարել։ Պետության շահերը պետք է քաղաքական կոնյունկտուրայից վեր լինեն», – ասել է նա։

Նոր կուսակցության մասին շրջանառվող լուրերը Սարգսյանը չի լսել և մտածել անգամ այդ մասին չի ցանկանում։