ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Հայաստանը հնարավորության սահմաններում կանխում է Հայաստանի դեմ «իսլամական համերաշխության» Բաքվի փորձերը։ Այս մասին ԱԺ–ում ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
Հայաստանը մշակույթների և քաղաքակրթությունների երկխոսության հարցում հպարտանալու տեղ ունի. հայերը հազարամյակներ շարունակ խաղաղ ապրել են իսլամական պետություններում։
«Մեր ժողովուրդը հիանալի ապրել և ապրում է իսլամական երկրներում։ Որպես այդ ավանդույթների շարունակություն, մեր պետությունը շփման լայն և շատ ջերմ շրջանակ է ստեղծել և՛ հարևանների, և՛ Մերձավոր Արևելքի, և՛ Հյուսիսային Աֆրիկայի հետ», – ասաց Մնացականյանը։
Ինչ վերաբերում է Իսլամական կոնֆեդերացիա կազմակերպությանը, ապա Հայաստանը հաշվի է առնում նրա առանձնահատկությունները, որոնցով, ցավոք, սպեկուլյացիաներ է անում երկրներից մեկը` Ադրբեջանը։
«Մեր գործընկերներին կոչ ենք անում կողմերից մեկին մյուսի հաշվին ցուցադրական չպաշտպանել և, հնարավորինս արագ, նպաստել խաղաղության պահպանման գործընթացին», – ասաց Մնացականյանը։
Հայկական կողմը սեփական տեսակետը հասցնելու իր ձևերն ունի` կառուցողական և ոչ ագրեսիվ, ավելացրեց նա։