Ջիգարխանյանը մտածում է փոխարինողի մասին. Դրամատիկական թատրոնը կգլխավորի մեկ ուրիշ հա՞յ

Ռուսական ԶԼՄ–ները հայտնում են, որ Ջիգարխանյանի անվան Դրամատիկական թատրոնը կարող է գլխավորել դերասան և ռեժիսոր Սերգեյ Գազարովը (ազգությամբ հայ)։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Ռուսաստանի և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ստիպված է մշտապես գտնվել բժիշկների հսկողության տակ։

«Ջիգարխանյանին կործանեցին անձնական կյանքի մասին հեռուստահաղորդումները». ռեժիսոր Պուչինյան

Ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, դերասանը վերջին անգամ Դրամատիկական թատրոնում է հայտնվել մայիսի սկզբին։

Նախօրեին տեղեկություն էր տարածվել, որ Ջիգարխանյանի անվան թատրոնն այսուհետ կարող է ղեկավարել ռուս պրոդյուսեր և դերասանի ընկեր Մարկ Ռուդինշտեյնը, սակայն վերջինս «Կոմսոմոլսկայա պրավդային» հայտնել է, որ իր թեկնածությունը չի հաստատվել:

«Իմ թեկնածությունը չեն հաստատել Մոսկվայի մշակույթի վարչությունում, բայց ես լսել եմ, որ Արմեն Բորիսովիչն արդեն հանգիստ խոսում է գեղարվեստական ղեկավարի պաշտոնում իր հաջորդի մասին: Ասում են, որ ամենից հավանական թեկնածուն դերասան և ռեժիսոր Սերգեյ Գազարովն է: Տեսնենք՝ ինչ որոշում կկայացնեն վարչությունում Գազարովի հարցով», — ասել է Ռուդինշտեյնը:

Աղբյուրի հաղորդմամբ` Գազարովը հրաժարվել է քննարկել այդ հարցը, բայց նաև չի հերքել իր նշանակման հավանականությունը: