ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը տեղեկացրել է, որ ավելի վաղ տարածված տեղեկությունն առ այն, որ Սերժ Սարգսյանի նախկին օգնական Վլադիմիր Հակոբյանը նշանակվել է ԱԱԾ Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ, թյուրիմացության հետևանք է:
Գալստյանը հայտնել է, որ նման նշանակում չի եղել,և Վլադիմիր Հակոբյանը պարզապես ԱԱԾ կադրերի տրամադրության տակ է:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Հակոբյանը 2015 թվականի հուլիսից զբաղեցնում էր ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարի պաշտոնը, իսկ Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց հետո նրա օգնական էր նշանակվել: