Ի՞նչ է առաջարկել Լիլիթ Մակունցը թեյի բաժակի շուրջ. լուսանկարներ

Հայկական պատվիրակությունը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այցելել է «Հովհաննես Թումանյանի տուն» հայկական կենտրոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը «Հովհաննես Թումանյանի տուն» գիտակրթական կենտրոնի տնօրենին առաջարկել է համատեղ նախագծեր մշակել համագործակցության համար։

Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի մամուլի քարտուղար Սուսաննա Խաչատրյանը։

Հայտնի գրողի տանը, որտեղ գտնվում է գիտամշակութային կենտրոնը, հայկական պատվիրակությանը թեյը և քաղցրավենիք են հյուրասիրել։ Թեյախմությունը կազմակերպվել է թբիլիսյան ավանդույթներով։

Բացի այդ, հյուրերը դիտել են «Բարեկենդան» տիկնիկային ներկայացումը։

1 / 3
Հայկական պատվիրակությունը «Հովհաննես Թումանյանի տուն» հայկական կենտրոնում
2 / 3
Հայկական պատվիրակությունը «Հովհաննես Թումանյանի տուն» հայկական կենտրոնում
3 / 3
Հայկական պատվիրակությունը «Հովհաննես Թումանյանի տուն» հայկական կենտրոնում

Խաչատրյանը նշեց, որ Հայաստանից ժամանած բարձրաստիճան հյուրերը գոհ են մնացել ընդունելությունից։

«Թումանյանի տունն իր հյուրընկալությամբ մեծ տպավորություն է թողել նրանց վրա։ Վարչապետը գոհ էր», — ասաց Խաչատրյանը։

Վրաստանում Փաշինյանին սպասում էին, կամ հայ–վրացական հարաբերությունների «փակ» շրջանի ավարտը

Նույն օրը Փաշինյանը հանդիպել է վրացի և հայ գործարարների հետ։ Նա ասել է, որ երկու կողմերն էլ ուզում են վերսկսել տնտեսական հանձնաժողովի աշխատանքը։ Վարչապետն ընդգծել է Հայաստանի և Վրաստանի գործարար օղակների համագործակցության զարգացման կարևորությունը։

Ջավախք մեկնելուց առաջ հայկական պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդի հետ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հայկական պատվիրակության առաջին պաշտոնական այցը Վրաստան մեկնարկեց մայիսի 30-ին։ Փաշինյանի՝ Թբիլիսի այցի առաջին օրը ժամագրված էր ամեն րոպեն։ Հայկական պատվիրակությանը «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն։

Փաշինյանն այցի ընթացքում հանդիպել է նաև Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի և Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։