Քիմ Քարդաշյանն ու Դոնալդ Թրամփը հանդիպել են. ի՞նչ են քննարկել նրանք փակ դռների հետևում

Քիմ Քարդաշյանը հանդիպել է նաև Դոնալդ Թրամփի ավագ դստեր՝ Իվանկայի ու փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հանդիպել է հայտնի ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ: Նրանց հանդիպումը կայացել է Սպիտակ տանը։

Այս մասին ԱՄՆ նախագահը գրել է իր պաշտոնական թվիթերյան էջում հայտարարել է։

Թրամփը տեղեկացրել է, որ իրենք քննարկել են բանտային նոր բարեփոխումների խնդիրը:

 

«Այսօր հրաշալի հանդիպում եմ ունեցել Քիմ Քարդաշյանի հետ, զրուցել ենք բանտային բարեփոխման ու դատավճիռների կայացման մասին»,- գրել է ԱՄՆ նախագահը:

Հայտնի է, որ Քիմ Քարդաշյանը նաև հանդիպել է Դոնալդ Թրամփի ավագ դստեր՝ Իվանկայի ու փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 37-ամյա գեղեցկուհին Թրամփի հետ հանդիպման առիթը կօգտագործի ու կխնդրի նախագահին ներում շնորհել ցմահ ազատազրկման դատապարտված մի կնոջ:

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը համագործակցում է նախագահի օգնական նշանակված Իվանկա Թրամփի և նրա ամուսնու հետ՝ փորձելով օգնել ցմահ ազատազրկման դատապարտված այդ կնոջը: