«Վայրի Արևմուտքի աշխարհը» հեռուստասերիալի աստղ Անժելա Սարաֆյանն առանց ասպետի է մնացել

Հոլիվուդյան աստղ Անժելա Սարաֆյանն այլևս չի հանդիպում երաժիշտ Նիք Ջոնասի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Անժելա Սարաֆյանն առանց ասպետի է մնացել։

Ինչպես գրում է Elle պորտալը, հայուհու նախկին սիրեցյալը` երաժիշտ Նիք Ջոնասը, հանդիպում է հնդիկ դերասանուհի Պրիանկա Չոպրայի հետ։ Նիքն ու Պրիանկան անընդհատ միասին են` մե՛կ ընկերների հետ, մե՛կ մենակ` ռոմանտիկ միջավայրում։

 

Jonas Brothers փոփ–ռոք բոյսբենդի մասնակից, 25-ամյա Նիքը իսկական Դոն Ժուան է, նրան մշտապես կարելի է տեսնել մոլորակի ամենագեղեցիկ կանանց միջավայրում։ Նա հայտնի է նաև տարիքով մեծ աղջիկների նկատմամբ ունեցած իր սիրով.Անժելան Ջոնասից 9 տարով մեծ էր։