Հայաստանի դեսպանի կինը դարձավ IWC Moscow–ի նախագահ

ՌԴ–ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի կինը` Մերի Տողանյանը, International Women"s Club of Moscow–ի նախագահ ընտրվեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի կինը` Մերի Տողանյանը, ընտրվել է Մոսկվայի Կանանց միջազգային ակումբի նախագահ։ Այս մասին նշված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում։

Մերի Տողանյանը կազմակերպության մշտական անդամ է 2017 թվականից: Նա ԱՊՀ երկրների ներկայացուցիչներից առաջինն է, որ կգլխավորի կանանց մոսկովյան խոշորագույն կառույցներից մեկը։

IWC Moscow-ն հիմնադրվել է 1978 թվականին: Այսօր IWC-ն Մոսկվայի խոշորագույն կանանց կազմակերպություններից է, որը միավորում է ավելի քան 400 ներկայացուցիչ աշխարհի 110-ը երկրից: Կազմակերպության աշխատանքներում ակտիվորեն մասնակցում են ՌԴ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանների և դիվանագետների, օտարերկրյա գործարար շրջանակների և արտասահմանյան գիտակրթական ոլորտի ներկայացուցիչների կանայք:

IWC-ի նպատակն է ընդլայնել հումանիտար-մշակութային կապերը մոսկվաբնակ օտարեկրացիների շրջանում։ Կառույցի գործունեության կարևորագույն բաղադրիչն են հանդիսանում բարեգործությանն ուղղված նախագծերը։ IWC-ի առավել հայտնի նախաձեռնություններից է ամենամյա բարեգործական «Winter Bazaar» նախագիծը։