Մերձավոր Արևելքի ամենագեղեցիկ 7 վանքերից 2–ը հայկական են

Մերձավոր Արևելքում գտնվող 7 ամենագեղեցիկ քրիստոնեական վանքերի ցանկում 2 հայկական եկեղեցի կա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Հայկական երկու եկեղեցի, albawaba պարբերականի վարկածի համաձայն, հայտնվել են Մերձավոր Արևելքում գտնվող 7 ամենագեղեցիկ քրիստոնեական վանքերի ցանկում։

Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ տաճարը` Իրանի հայկական եկեղեցու գլխավոր վանքն է, որը ցանկում առաջին հորիզոնականն է զբաղեցրել։ Այն գտնվում է Սպահանի Նոր Ջուղայի հայկական թաղամասում։ Հայտնի է նաև որպես Վանքի տաճար. այն կառուցվել է 17-րդ դարի սկզբին շահ Աբաս I–ի հրամանով։

1 / 3
Սպահանի Ամենփրկիչ հայկական եկեղեցին
2 / 3
Սպահանի Ամենփրկիչ հայկական եկեղեցին
3 / 3
Սպահանի Ամենփրկիչ հայկական եկեղեցին

Վանքը մեկ այլ անվանում ևս ունի` Սուրբ քույրերի մայր տաճար։ Այն հայտնի է իր բացառիկ գրադարանով, որտեղ միջնադարի արվեստի և գրականության անգին նմուշներ են պահվում։ Այստեղ են նաև 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն ապացուցող փաստաթղթերը։

Չորրորդ հորիզոնականն է զբաղեցրել Բեյրութի Սուրբ Իլիայի և Գրիգոր Լուսավորչի տաճարը։ Եկեղեցին Կիլիկիո պատրիարքի արքեպիսկոպոսության մայր տաճարն է։

Католический собор армянской католической церкви Св.Ильи и Св.Григория Просвятителя. Бейрут, Ливан

Տաճարը գտնվում է Բեյրութի կենտրոնում` Դեբաս հրապարակում։ Շինարարական աշխատանքները սուբսիդավորել է 1928 թվականին Հռոմի Պապ Պի XI–ը։ Ճարտարապետությունը բավական արտասովոր է հայկական եկեղեցու համար, այն Հռոմի ճարտարապետությունը հիշեցնող տարրեր ունի։

«Քրիստոնեությունը Մերձավոր Արևելքում գոյություն ունի առաջին դարից։ 7-րդ դարում, Իսլամի տարածումից հետո, քրիստոնյաները սկսեցին հալածվել։ Սակայն, անկախ տարածաշրջանում մնացած սակավաթիվ քրիստոնյաների, նրանք դեռ շարունակում են պահպանել իրենց կրոնն այդտեղ», – գրված է հոդվածում։

Մերձավոր Արևելքում քրիստոնեական եկեղեցիները կարևոր դեր են խաղում հավատքի գոյատևման հարցում։