Նիկոլ Փաշինյանը Ջավախք է մեկնում. ի՞նչ է սպասվում նրան այնտեղ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկար տարիների ընթացքում Սամցխե-Ջավախք այցելած առաջին հայ առաջնորդներից մեկն է լինելու։ց
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Որպես ՀՀ վարչապետ Վրաստան պաշտոնական առաջին այցի երկրորդ օրը Նիկոլ Փաշինյանի և հայկական պատվիրակության համար կնշանավորվի Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախք շրջան այցելությամբ։

Սամցխե-Ջավախք Փաշինյանի այցը շատ կարևոր է, քանի որ Հայաստանի ղեկավարներից վերջին տարիներին ոչ ոք Վրաստան պաշտոնական այցերի ընթացքում նման նախաձեռնությամբ հանդես չի եկել։ 2011 թվականի հունիսին հայաբնակ շրջանն այցելել է միայն Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը։

Փաշինյանի «տաբուն». ինչի՞ մասին ՀՀ վարչապետը չի խոսի Վրաստանում

Վարչապետը կարճատև կանգառներ կունենա Նինոծմինդա, Ծալկա քաղաքներում, որտեղ կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Նախատեսված է նաև այց Ախալքալաք և այնտեղի «Սուրբ խաչ» հայկական եկեղեցի։

Հիշեցնենք, որ Փաշինյանի՝ Թբիլիսի այցի առաջին օրը հագեցած էր։ Հայկական պատվիրակությանը «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն։

Փաշինյանն այցի ընթացքում հանդիպել է նաև Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի և Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Տեղի է ունեցել նաև Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակին նվիրված հուշատախտակի բացումը։

Հիշեցնենք, որ մայիսի 25-26-ին էլ տեղի էր ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի առաջին աշխատանքային այցը Վրաստան։