ՌԱԴԻՈ

Խուրշուդյան. «Մեծահարուստները պետք է ազդակ ստանան, որ երկակի ստանդարտներ չեն լինելու»

Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է Ազգային անվտանգության ծառայության աղմկահարույց բացահայտումների մասին։
Sputnik
Աշոտ Խուրշուդյան

Նրա խոսքով` ԱԱԾ-ի գործողություններից հետո մեր գործարար հասարակությունը պետք է ազդակ ստանա, որ երկակի ստանդարտներ չեն լինելու։

«ԱԱԾ-ի միջոցառումները պետք է ազդակ լինեն, որ ստվերի դեմ պայքարը բոլորին է առնչվելու, որովհետև Հայաստանում թիվ մեկ խնդիր է օրենքի գերակայությունը։ Շատ կարևոր է, որ այդ գործողությունները համընդհանուր բնույթ կրեն։ Դա կարևոր է, որպեսզի ազդակը հակառակ ազդեցություն չունենա»,- նշում է նա։

Խուրշուդյանի խոսքով` հակառակ դեպքում տեղի կունենա ունեցվածքի սովորական վերաբաշխում։

Բարեբախտաբար, առայժմ գործընթացները թույլ չեն տալիս խոսել ունեցվածքի վերաբաշխման մասին։ Բայց նման սպառնալիք ամեն դեպքում կա` հաշվի առնելով թեկուզ այն, որ կառավարությունում կան «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները։