Սարսափելի սպանություն Սևանում. ջախջախված դեմքով դիակ են հայտնաբերել

Ոստիկանությունն ահազանգը ստանալուց անմիջապես հետո մեկնել է դեպքի վայր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Սևանի թերակղզում առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել։ «07» մակնիշի ավտոմեքենայի հետևի նստատեղում հայտնաբերվել է տղամարդու՝ գլուխն ու դեմքն ամբողջովին ջախջախված։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել այսօր` մայիսի 31-ին։

Գյումրիում 2 եղբայրներին սպանած կասկածյալը հայտնաբերվեց. տեսանյութ

Ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժինն ահազանգ է ստացել, որ Սևանի թերակղզում՝ ճանապարհին, ВАЗ 2107 մակնիշի 35 QN 445 համարանիշի ավտոմեքենայի հետնամասում տղամարդու դի կա։

Ոստիկաններն ու քննիչները նշված ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են տղամարդու՝ գլուխն ու դեմքն ամբողջովին ջախջախված դի։

Ոստիկաններն ու քննիչները պարզում են սպանվածի ինքնությունը։