ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը ԱԱԾ Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ նշանակվեց։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը։
Նշենք, որ այդ պաշտոնը մինչ այդ զբաղեցնում էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Վլադիմիր Հակոբյանը ծնվել է1982 թվականին։ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարն է եղել 2015-2018 թվականներին, 2018 թվականի ապրիլի 19-ից մայիսի 8-ը եղել է վարչապետ Սարգսյանի օգնականը։