Կա ՀԱՊԿ պայմանագիր, և այն պետք է կատարվի. ՀՀ ԱԳ փոխնախարարը` Նախիջևանի դեպքերի մասին

ՀՀ փոխարտգործնախարար Արմեն Պապիկյանը մեկնաբանել է Նախիջևանի միջադեպը, երբ ադրբեջանական կողմը փորձել է տեղափոխել դիրքերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Հայաստանը ՀԱՊԿ պայմանագիր ունի, և այն կատարվելու է։ Այս մասին ԱԺ–ում լրագրողներին ասաց  ՀՀ փոխարտգործնախարար Արմեն Պապիկյանը` պատասխանելով Նախիջևանում տեղի ունեցած միջադեպի մասին հարցին։

Եվ կրկին Նախիջևան. ո՞վ է մեկ բաժակ ջրում փոթորիկ փնտրում

Ավելի վաղ ՀՀ իշխանություններն ապացույցներ էին ներկայացրել այն մասին, որ ադրբեջանական կողմը փորձում է փոխել Նախիջևանի սահմանային գիծը` իր դիրքերն առաջ տանելով։

Փոխնախարարը դժվարացավ պատասխանել, թե այս միջադեպի հետ կապված ինչ քայլեր պետք է ձեռնարկի ՀԱՊԿ–ը։

«Եթե հարցնում եք, թե ինչ պետք է անի ՀԱՊԿ–ը, ես կդժվարանամ տեսականորեն խոսել միայն այս մեկ դեպքի մասին։ Սակայն կա պայմանագիր և կան կոնկրետ կետեր, որոնք պետք է կատարվեն», – հավելեց նա։

Արմեն Պապիկյանը հիշեցրեց, որ ՀՀ արտաքին գործերի ու պաշտպանության նախարարներն Արցախ այցելելուց առաջ եղել են առաջնագծում` Նախիջևանի շրջանում և ծանոթացել իրավիճակին։