ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Լոռու մարզի բնակիչ՝ 25-ամյա Արթուր Պապիկյանն իր վարած Honda մակնիշի մոտոցիկլետով Երևանի Արցախի պողոտայի թիվ 8ա/3 հասցեի հարևանությամբ կողաշրջվել է ընթացքի պահին։ Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ մայիսի 30-ին, ժամը 16։30-ի սահմանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով վարորդ Ա. Պապիկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Կայքի տեղեկություններով՝ Ա. Պապիկյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։