Առաջիկա օրերին զբաղեցրած պաշտոնից կազատվեն որոշ երկրների ՀՀ դեսպանները. «Ժամանակ»

«Ժամանակի» տվյալներով առաջիկա օրերին պաշտոնից կազատվեն որոշ օլիգարխ դեսպանները և հյուպատոսներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. «Ժամանակ» թերթը գրում է. «Մեր դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ առաջիկա օրերին պաշտոնանկ կարվի Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը:

Պաշտոնանկ կարվեն նաև տարբեր երկրներում պատվավոր հյուպատոսի պաշտոններ զբաղեցնող միլիոնատեր օլիգարխները, որոնց համար այդ ստատուսը որոշակի անձեռնմխելիություն է ապահովում: Փաշինյանը որոշել է հետ չկանչել Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանին, ինչպես նաև Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանին»: