Արցախում ավտոպատահարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Արցախում դժբախտ պատահարի պատճառով պայմանագրային զինծառայող է մահացել։

Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, մայիսի 30-ին` ժամը 22:20-ի սահմաններում,  ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Սուրեն Սուրենի Այվազյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: