ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. ՊԵԿ-ի դիմակավորված աշխատակիցները քիչ առաջ մուտք են գործել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթի»-ի գլխավոր գրասենյակ: Այս մասին հայտնում է lurer.com-ը։
«Այս պահի դրությամբ գլխավոր մասնաճյուղի բոլոր աշխատակիցներին դուրս են հանել: Օպերատիվ հետախուզական մարմինները ներսում աշխատանքներ են տանում»,- նշում է կայքը:
Ենթադրվում է, որ կառգրավվեն համակարգիչները:
Օրերս տեղեկություն տարածվեց, որ «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի գանձապահներին հերթով հրավիրում են Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության: ԱԱԾ հրավիրված գանձապահներից մեկից ԱԱԾ աշխատակիցները հետաքրքրվել են՝ «Տեղյա՞կ եք, որ դուք միլիոնատեր եք»: