Սենսացիա. պարզվեց` ռուս լրագրող Արկադի Բաբչենկոն ողջ է

Նրան այսօր տեսել են մամուլի ասուլիսի ժամանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայության պետ Վասիլիի Գրիցակն այսօր հայտարարել է, որ ռուս լրագրող Արկադի Բաբչենկոն ողջ է, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Այսօր կեսօրին լրագրողին տեսել են Ուկրաինայի ազգային անվտանգության պաշտոնյայի մամուլի ասուլիսի ժամանակ։

Վասիլիի Գրիցակի  խոսքով` Ուկրաինայի հատուկ ծառայությունները նախապես տեղեկություն են ստացել, որ լրագրողի դեմ մահափորձ է նախապատրաստվում և փորձել են կանխարգելել այն։

Հիշեցնեք, որ Բաբչենկոյի սպանության մասին լուրերը տարածվեցին երեկ` մայիսի 29–ի երեկոյան։