«Հայաստան-Վրաստան հարաբերությունների նոր էջը». ասուլիս

Մայիսի 31-ին, ժամը 13:00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կկայանա Թբիլիսի-Երևան տեսակամուրջ`նվիրված հայ-վրացական համագործակցության հեռանկարների վերլուծությանը:
Sputnik

Բացվել է հայ-վրացական հարաբերությունների նոր էջը: Հայաստանի նախագահն ու վարչապետը անդրանիկ այցով մեկնել են հենց Թբիլիսի, ոչ թե Մոսկվա, Վաշինգտոն կամ Փարիզ: Ինչպե՞ս դա կանդրադառնա երկու պետությունների հարաբերությունների հետագա զարգացման վրա:

Տեսակապի մասնակիցներն են.

Երևանում՝

— Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը:

Թբիլիսիում՝

— Հայաստանում Վրաստանի առաջին դեսպան, Սամցխե-Ջավախքի նախկին նահանգապետ Գիգլա Բարամիձեն:

Հավատարմագրում.

Հեռ. +374(10)600-131։ Բջջ. +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով valoyan@mail.ru էլ. հասցեով: