ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Շոումեն և հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը Instagram-ի իր էջում զվարճալի տեսանյութ է հրապարակել։
Հրապարակված տեսանյութում երևում է, որ Գարիկի տան պատուհանների տակ կանգնած են հաղորդավար և դերասան Միխայիլ Գալուստյանը և Comedy Club-ի անդամ Թիմուր Բատրուդինովը։ Նրանք ծիծաղում են և տարբեր հարցեր քննարկում։
Դրանից հետո Գարիկը գոռում է պատուհանից. «Լսե՛ք, լռե՛ք, մարդիկ քնած են։ Ալո»։
Միխայիլ Գալուստյանը չի կորցնում իրեն և հումորով պատասխանում է ընկերոջը. «Այստեղ արի, էէէ»։
Մարտիրոսյանի էջի բաժանորդներն առիթը բաց չեն թողել նրանց հասցեին հաճոյախոսություններ շռայլելու համար։ «Պաշտում եմ նրանց», «շատ լավն են», «նախանձում եմ սպիտակ նախանձով», «զբաղվում են սիրելի գործով, մարդկանց դրական զգացմունքներ պարգևում և նորմալ փողեր վաստակում», — մեկնաբանել են օգտատերերը։
Շատերը գրել են, որ նրանք լավագույնն են։