Երևանում վթարի է ենթարկվել գեներալ-լեյտենանտի տղան

Երիտասարդի ավտոմեքենան բախվել է երկաթե ճաղավանդակներին ու հաստաբուն ծառին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Երևանի բնակիչ՝ 32-ամյա Գեորգի Ապրիամովն իր վարած Hyundai Sonata մակնիշի 01 XL 055 համարանիշի ավտոմեքենայով Հալաբյան 41 հասցեի մոտ դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի ճաղավանդակներին, այնուհետև՝ դարպասին, հետո բախվել բետոնե սյանն ու անցել վարժարանի տարածք ու բախվել հաստաբուն ծառին։

Shamshyan.com-ը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել այսօր՝ մայիսի 30-ին, ժամը 01։30-ի սահմաններում

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Վարորդը սթափ է եղել։

Կայքի տեղեկություններով՝ վարորդը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի տղան է։