ՌԱԴԻՈ

Գրիգորյան. «Էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխության քննարկում եղել է նախարարությունում»

Նման քննարկում կառավարությունում չի եղել։ Նման քննարկում եղել է նախարարությունում։ Խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր փոփոխության մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։
Sputnik
Արթուր Գրիգորյան

Մեր մասնագետները հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասնագետների հետ քննարկում են սկսել`հասկանալու համար հնարավոր կլինի արդյո՞ք էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխություն անել։ Կարծում եմ` 2 օրվա ընթացքում կավարտենք քննարկումներ և կտեղեկացնենք»,–ասաց նախարարը։

Նրա խոսքով` քանի որ էլեկտրաէներգիայի սակագները վերանայվում են 6 ամիսը մեկ անգամ, ուրեմն հնարավոր կլինի վերանայել օգոստոսին։