ՌԱԴԻՈ

Թորոսյան. «Կոռումպացված համակարգը ստիպել է նախարարներին աշխատել քննիչների հետ»

Կոռուպցիոներների անունները կհայտարարվեն միայն այն ժամանակ, երբ ղեկավարությունը կոնկրետ փաստեր և ապացույցներ կունենա, ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Sputnik
Արսեն Թորոսյան

Հայաստանում կոռումպացված համակարգը ստիպել է նոր կառավարության նախարարներին աշխատել քննիչների հետ, չորեքշաբթի լրագրողներին ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Առողջապահության նախարարը խոստանում է միլիոններ մսխած պաշտոնյաների անուններ տալ

Նախարարը նշեց, որ Հայաստանում կոռուպցիայի խնդիրը գլոբալ է դարձել ոչ միայն առողջապահության ոլորտում, այլ նաև մյուս բոլոր ոլորտներում։

«Մենք հիմա ստուգումներ ենք իրականացնում, տարբեր փաստաթղթեր ուղարկում տարբեր մարմիններ», — ասաց Թորոսյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

Նախարարը նշեց, որ սին մեղադրանքներ չեն լինի, կոռուպցիոներների անունները կհայտարարվեն միայն այն ժամանակ, երբ ղեկավարությունը կոնկրետ փաստեր և ապացույցներ կունենա։

«Հիմա մենք կարող ենք նշել կոնկրետ մարդկանց անունները, որոնց գործունեությունը մեզ հայտնի է։ Բայց մենք ուզում ենք կառուցել իրավական պետություն, այլ ոչ թե վենդետա իրականացնել», — ասաց գերատեսչության ղեկավարը։

Հիմա ստուգումներ են անցկացվում տարբեր հաստատություններում, մասնավորապես, առողջապահության պետական գործակալությունում։ Արդյունքները կուղղորդվեն ԱԱԾ։

«Հիմա չկան խոչընդոտող հանգամանքներ, ոչ մի բան մեզ չի խանգարում ընթացք տալ այդ գործին», — նշեց նախարարը։

Նա չբացառեց կադրային փոփոխությունների և հեռացումների հնարավորությունը, իսկ եթե հիմնավորումներ լինեն, ապա կհարուցվեն քրեական գործեր։

Թորոսյանը հավելեց, որ ստուգումների մանրամասներն ավելի ուշ կհրապարակվեն։