ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հիվանդանոց է տեղափոխվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ մամուլի պատասխանատու Գևորգ Էմին- Տերյանը։
Նա այլ մանրամասներ չի հաղորդել։
Հիշեցնենք, որ երեկ Երևանի պետական համալսարանում «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնությունը բողոքի ակցիա անցկացրեց։ Ակցիայի մասնակիցները պահանջում էին, որ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական տա, հոգաբարձուների խորհուրդը լուծարվի, համալսարանում աուդիտ անցկացվի և ժամանակավորապես դադարեցվի ուսխորհրդի և արհմիության գործունեությունը:
Ուսանողները արգելափակել էին ռեկտորի աշխատասենյակը, նա մի քանի ժամ մնացել էր իր աշխատասենյակում, ապա հեռացել համալսարանից, իսկ ուսանողները որոշել էին մնալ ԵՊՀ-ում և նստացույց անել։