Սիրիան ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը

Դամասկոսը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Սուխումի և Ցխինվալի հետ, դրա մասին գրված է պաշտոնական հաղորդագրություններում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Մայիսի 29-ին Սիրիան ճանաչեց Աբխազիայի անկախությունը։

«Աբխազիայի Հանրապետությունն ու Սիրիայի Արաբական Հանրապետությունը հայտարարում են համատեղ ճանաչման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին երկու երկրների միջև դեսպանատների մակարդակով, ինչն արտացոլում է հարաբերությունները բոլոր ոլորտներում զարգացնելու ընդհանուր ձգտումը», — գրված է համատեղ հաղորդագրության մեջ։

Պաշտոնական Դամասկոսը հայտարարել է նաև Հարավային Օսեթիայի ճանաչման մասին։ Համատեղ հաղորդագրության մեջ նշվում է երկու երկրների միջև դեսպանատների մակարդակով համատեղ ճանաչման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին։