Խոսրով Հարությունյանի որդին փոխնախարարի պաշտոնից ազատվելու դիմում ներկայացրեց

Նա դիմումը հասցեագրել է Նիկոլ Փաշինյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

«Հարությունյանը դիմումը ներկայացրել է վարչապետի անունով»,- ասաց նա։

Ռոբերտ Հարությունյանն ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին է, փոխարտգործնախարար է նշանակվել 2016 թվականի մարտի 4-ին։