ԱԱԾ-ն ցանկացել է հարցաքննել նաև ՊԵԿ նախկին նախագահին, բայց նա երկրից հեռացել է. «Ժամանակ»

Պարզվում է` Հայաստանի նախկին պաշտոնյաների մի զգալի մասը տառապում է բազմաթիվ հիվանդություններով, և թավշյա հեղափոխությունից հետո հայտնվել է արտասահմանում՝ ոչ թե քննությունից թաքնվելու, այլ բուժվելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. ««Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայությունը «Նորֆոլկ» ընկերությունում կատարած բացահայտումների գործով ցանկացել է հարցաքննել Պետական եկամուտների կոմիտեի այլևս նախկին նախագահ Վարդան Հարությունյանին, ով, ըստ էության, այդ ընկերության սեփականատերն է:

«Տեղյա՞կ եք, որ դուք միլիոնատեր եք». «Երևան սիթի» գանձապահներին հերթով հրավիրում են ԱԱԾ

Սակայն պարզվել է, որ Հարությունյանը Իսպանիայում է և իր բացակայությունը պատճառաբանել է առողջական խնդիրներով՝ խոստանալով, որ դրանք կարգավորելուց հետո կվերադառնա: Շուտով կարող է պարզվել, որ Հայաստանի նախկին պաշտոնյաների մի զգալի մասը տառապում է բազմաթիվ հիվանդություններով, և թավշյա հեղափոխությունից հետո հայտնվել է արտասահմանում՝ ոչ թե քննությունից թաքնվելու, այլ բուժվելու համար: Հնարավոր է, որ այդ հիվանդությունները այնքան խորը և անբուժելի լինեն, որ նրանք այդպես էլ չկարողանան ընդհատել բուժման կուրսը և կամավոր Հայաստան վերադառնան»:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանը և պատասխանատու ևս երեք աշխատակիցներ ձերբակալվել են, քրեական գործով որպես վկա հարցաքննության են կանչվել ՀՀ ՊԵԿ նախագահի երկու նախկին տեղակալներ: