Սուպերմարկետները պարտավոր են վճարել մրգերի ու բանջարեղենի բոլոր հարկերը. Անանյան

Խանութները չեն ցանկացել վճարել ուրիշի հարկը, այդ պատճառով էլ այլ ճանապարհներ են փնտրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Սուպերմարկետները պետք է վճարեն մրգերի ու բանջարեղենի բոլոր հարկերը։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանը։

Նիկոլ Փաշինյանը ջախջախիչ հակահարվածներ է խոստանում

Սուպերմարկետները դժգոհում են, որ մրգերի ու բանջարեղենի համար ստիպված են եղել վճարել և՛ իրենց, և՛ մատակարարների փոխարեն։ Ավելի ճիշտ` նրանք են վճարել ԱԱՀ-ն, քանի որ ֆերմերներն այդ հարկը չեն վճարում։ Այդ պատճառով էլ սուպերմարկետներն առևտրի մի մասը կատարել են Ա/Ձ-ի միջոցով, որի դեպքում մինչև 50 միլիոն շրջանառությունը հարկման շեմը 5% է, այլապես պետք է վճարեին ավելացված արժեքի հարկով, այսինքն` 20%:

«Ինչպես ես հասկացա, որոշակի համաձայնություն է եղել, որի համաձայն` Պետեկամուտների նախկին ղեկավարությունը դրան ուշադրություն չի դարձրել»,- նկատեց Անանյանը։

Նա նշեց, որ եթե նման մոտեցումը պրոֆեսիոնալ տեսանկյունից հնարավոր է բացատրել, ապա պետության անունից հնարավոր չէ։

«Որովհետև հարկը պետք է վճարվի»,- ասաց նա։

Նշենք, որ սուպերմարկետների ներկայացուցիչներն ավելի վաղ դժգոհում էին, որ այդ դեպքում ստիպված կլինեն թանկացնել ապրանքը։