Հանրապետության հրապարակում կայացած տոնական համերգի ընթացքում ելույթ ունեցան էստրադայի աստղերը` Սիրուշոն, Սևակ Խանաղյանը, Գոռ Սուջյանը, Ներսիկ Իսպիրյանը, Ռազմիկ Ամյանը, Արտո Թունջբոյաջյանը։
Հատուկ այդ տոնին մասնակցելու նպատակով պատմական հայրենիք էր ժամանել նաև ֆրանսիական բեմի աստղ Հելեն Սեգարան։
Ելույթ ունեցան նաև ազգագրական խմբերն ու պարային համույթները։ Մի խոսքով` տոնը հաջողվեց, իսկ շոուի ամենավառ պահերը հայտնվեցին Sputnik Արմենիայի ֆոտոշարքում։