Անձրևը կշարունակվի, օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի կանխատեսում

Առաջիկա օրերին սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Հանրապետության տարածքում մայիսի 29-31-ը, հունիսի 1-2-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը 29-30-ը կնվազի 4-5 աստիճանով: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ:

Երևանում մայիսի 29-31-ը, հունիսի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: