Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում. 28–ամյա պայմանագրային զինծառայողը տեղում մահացել է

Նախնական տվյալներով` վարորդը, ով տեղում մահացել է պայմանագրային զինծառայող է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Այսօր՝ մայիսի 29-ին, ժամը 00։30-ի սահմաններում 28-ամյա Նարեկ Ճաղարյանն իր վարած Opel մակնիշի 35 PQ 401 համարանիշի ավտոմեքենայով Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ավտոճանապարհին՝ ՀՀ ՊՆ N զորամասի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի եզրին։

Այս մասին տեղեկացնում է Shamsyan.com–ը։

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Նախնական տվյալներով`վարորդը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։ Գագիկ Շամշյանի տվյալներով` Նարեկ Ճաղարյանը վերջերս էր ամուսնացել, իսկ ավտոմեքենան գնել էր 1-2 օր առաջ։