Սարգսյանն ընդունեց Փաշինյանի առաջարկը. ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալն ազատվեց պաշտոնից

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալին ազատել են պաշտոնից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, Կարապետ Դավթյանին ազատել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` Կարապետ Դավթյանին ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից»,- նշված է հրամանագրում:

Նախագահը հրամանագիրը ստորագրել է այսօր` մայիսի 29-ին։

Կարապետ Դավթյանը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ էր նշանակվել 2016 թվականին Սերժ Սարգսյանի հրամանագրով։