ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Հունիսի 1-ին Կրթության և գիտության նախարարության աշխատակիցների երեխաներն ու թոռնիկները կայցելեն իրենց հարազատների աշխատավայրեր: Fascebook սոցիալական ցանցում այս մասին գրել է նախարար Արայիկ Հարությունյանը։
«Այդ օրը թե՛ մեր աշխատակիցները և թե՛ նրանց երեխաները հնարավորություն կունենան ավելի շատ ժամանակ անցկացնել միասին, իսկ երեխաները կտեսնեն, թե իրենց ծնողները, տատիկ-պապիկները որտեղ են աշխատում, ինչ պայմաններում»,- գրել է նա:
Նախարարը եզրափակել է` պետական պաշտոնյա և քաղծառայող լինելը պետք է դառնա հարգված և պաշտպանված: