Կարեն Խաչանովն իր դիրքը բարելավեց պրոֆեսիոնալ թենիսիստների վարկանիշում

Հայտնի թենիսիստը Պրոֆեսիոնալ–թենիսիստների ասոցիացիայի (ՊԹԱ) վարկանիշում բարձրացել է մեկ հորիզոնականով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը Պրոֆեսիոնալ-թենիսիստների ասոցիացիայի (ՊԹԱ) վարկանիշում բարձրացել է մեկ հորիզոնականով և այժմ 38-րդն է ցանկում։ Վարկանիշի նոր տարբերակը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքում։

Վարկանիշի առաջին տեղում է գերմանացի Ալեքսանդր Զվերևը, երկրորդում` շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, եռյակը եզրափակում է իսպանացի Ռաֆայել Նադալը։

Լավագույն տասնյակում են հայտնվել խորվաթ Մարին Չիլիչը, բուլղարացի Գրիգոր Դմիտրովը, արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոն, ՀԱՀ-ի ներկայացուցիչ Քևին Անդերսոնը, ավստրիացի Դոմինիկ Թիմը, բելգիացի Դևիդ Գոֆինն ու ամերիկացի Ջոն Իզները։