ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անվանական խաղալիքների վաճառքը կմեկնարկի Երեխաների պաշտպանության օրը։
«Ինտերակտիվ Մխիթարյան խաղալիքի թողարկումը նախատեսված է հունիսի 1-ին հայկական «Մանկան» խանութներում: Շուտով հասանելի կլինի նաև միջազգային առաքումը: Մնացեք կապի մեջ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մխիթարյանը:
Ֆուտբոլիստնն ավելի վաղ իր անվանական խաղալիքը ներկայացրել էր Ավանի ակադեմիայում:
Խաղալիքը կոչվում է «MickiToy»։