ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. ՀՀ ՊՆ զորամասերից մեկում մահացած հայտնաբերված կապի կապիտանն ինքնասպանություն է գործել։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
«Այս պահին նախաքննության առաջին փուլում տեղեկություններ կան, որ ինքնասպանություն է եղել»,-ասաց նա։
Հիշեցնենք` մայիսի 26-ին, ժամը 13-ի սահմաններում ՀՀ ՊՆ զորամասերից մեկի կապի վաշտի ննջասենյակում հայտնաբերվել էր կապիտան Հմայակ Հակոբի Հակոբյանի դին` կրծքավանդակի շրջանում միջանցիկ հրազենային մահացու վիրավորումով:
Հարուցվել է քրեական գործ։ Նախաքննությունը վարում է ՀՀ քննչական կոմիտեն։