ՌԱԴԻՈ

Գրիգորյան. «Պատրուշևի հետ չենք քննարկել Ադրբեջանին զենք վաճառելու հարցը»

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսեց ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի մասին, որը կայացել է մայիսի 24-ին Աստանայում:
Sputnik
Արմեն Գրիգորյան

Գրիգորյանը հայտնեց, որ երկկողմ հանդիպում է ունեցել Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ։

«Շատ ջերմ, մոտ կես ժամանոց զրույց ենք ունեցել, նա ինձ շնորհավորել է պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Հիմնականում քննարկել ենք հայ-ռուսական հարաբերությունները, այդ հարաբերություններում գոյություն ունեցող լավ կողմերը։ Խոսել ենք դրանց զարգացման մասին»,- նշեց ԱԽ քարտուղարը:

Նա տեղեկացրեց, որ Պատրուշևի հետ չի քննարկվել Ադրբեջանին զենք վաճառելու հարցը, սակայն առաջիկա հանդիպումների ժամանակ այդ հարցը կբարձրացվի։

Գրիգորյանը հայտնեց` սա ավելի շատ ճանաչողական այց էր, և նրանք չեն խոսել գոյություն ունեցող խնդիրների մասին։